Պլաստիկ վիրաբուժություն
Գանգլիոն. այն ամենի մասին, ինչ պետք է իմանալ. drtehmine.com
Ջլային գանգլիոնը (հիգրոման) բարորակ, ուռուցքային, բշտաձև գոյացություն է, առաջանում է հոդերի կամ ջլերի շուրջ։
Հաճախ ջլային գանգլիոնն առաջանում է դաստակի թիկնային մակերեսին: Բավականին հաճախ հանդիպում են ծնկան հոդի, հազվադեպ՝ ոտնաթաթի թիկնային մակերեսի հիգրոմաները։ Գանգլիոնի չարորակացման դեպք չի արձանագրվել։
Ախտանիշները
Ջլային գանգլիոնը չի համարվում վտանգավոր, սակայն կարող է հոդի կամ ջլի աշխատանքի ժամանակ ցավեր առաջացնել և հաճախ չափերով նկատելի է դառնում, իսկ բաց թողնված դեպքերում սկսվում է հոդերի սեղմումը, ինչն բերում է երակներում արյան կանգի և ցավերի առաջացման։ Շոշափման ժամանակ գանգլիոնը ուռուցքանման, կլոր և քիչ շարժուն գոյացություն է՝ հստակ սահմաններով։ Այն առաջանում է հոդի շրջանում և տարբերվում է պինդ-էլաստիկ կոնսիստենցիայով։
Քանի դեռ ջլային գանգլիոնը փոքր է, սովորաբար, որևէ անհարմարություն չի ստեղծում։
Պատճառները
Հիմնականում ջլային գանգլիոնի առաջացման և զարգացման պատճառները որոշակի շրջանում մշտական որևէ ազդեցությունն է (օրինակ, շփումը կամ ճնշումը): Հենց այդ պատճառով այս երևույթը հաճախ անվանում են մասնագիտական։
Իրականում, հիգրոման դեգեներատիվ սինովիալ բուշտ է։
Ե՞րբ դիմել բժշկի
Հենց նորագոյացության առաջացման պահից անմիջապես հարկ է դիմել մասնագետին։
Հիվանդության ձևերը
Գանգլիոնն ունի շարակցահյուսվածքային պատիճ, որը հաճախ բազմաշերտ է։ Ներսից պատիճը բաղկացած է խոռոչներից, որոնք կարող են լինել մի քանիսը կամ ընդամենը մեկը։ Այդ խոռոչները պարունակում են խիտ սինովիալ հեղուկ։
Տարբերում են հիգրոմայի մի քանի տեսակ:
- Փական. հիգրոմայի պատիճի և մայրական թաղանթի միացման տեղում ձևավորվում է փական։ Երբ ճնշումը մայրական խոռոչում մեծանում է` ծանրաբեռնվածության կամ վնասվածքի հետևանքով, սինովիալ հեղուկն սկսում է հոսել գանգլիոնի խոռոչ, սակայն հետհոսքը արգելակվում է փականի միջոցով։
- Բերանակցում. ջլային գանգլիոնի խոռոչներ, այս դեպքում, բերանակցվում են ջլաբունոցի կամ հոդի հետ։ Նման դեպքերում հեղուկը հիգրոմայից ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս և լցվում մայրական խոռոչ։
- Մեկուսացված. այս դեպքում գանգլիոնը լիովին մեկուսացված և հեռացված է մայրական խոռոչից։ Սակայն, այնուամենայնիվ, վերջինիս հետ ունի սերտաճման հնարավորություն։
Ախտորոշումը
Սովորաբարր, ախտորոշվում է անամնեզի և բնորոշ կլինիկական երևույթների հիման վրա։ Ոսկրահոդային ախտաբանության բացառման նպատակով կարող է նշանակվել ռենտգենագրաֆիա։ Կասկածելի դեպքերում իրականացվում է ՈՒՁՀ, մագնիսառեզոնանսային շերտագրություն կամ գանգլիոնի պունկցիա։
Բուժումը
Ջլային գանգլիոնի բուժումը կոնսերվատիվ և վիրաբուժական է։
Կոնսերվատիվ բուժում։ Եթե գանգլիոնը չափերով դեռ փոքր է, կարող է կիրառվել մեխանիկական ճնշման մեթոդը։ Դա շատ ցավոտ գործողություն է, որի ժամանակ հաճախ են կրկնությունները։ Բանն այն է, որ գանգլիոնի խոռոչներում գտնվող հեղուկը ճնշման դեպքում կարող է լցվել շրջակա հյուսվածքներ։ Երբեմն կարող է սկսվել բորբոքային գործընթաց կամ, նույնիսկ, թարախակալում։ Իսկ վնասված թաղանթը որոշ ժամանակ անց կարող է վերականգնվել, որի պարագայում հավանական է նոր գանգլիոնի առաջացումը։ Ժամանակակից բժշկության մեջ տվյալ մեթոդը գրեթե չի կիրառվում` սկսած անցյալ դարի 80-ականներից, իր կոպիտ, ցավոտ և քիչ արդյունավետ լինելու պատճառով։
Կոնսերվատիվ եղանակներից է գանգլիոնի պունկցիան, որը կիրառվում է ո՛չ միայն բուժական նպատակով (երբ ինչ-որ պատճառով հնարավոր չէ վիրահատություն իրականացնել), այլ նաև՝ ախտորոշման (գանգլիոնի պարունակությունը վերցվում է հետազոտության համար)։
Բուժական նպատակով գանգլիոնից հեռացվում է հեղուկը, ապա խոռոչը լցվում է հատուկ պատրաստուկներով, որոնք նպաստում են գանգլիոնի պատիճի կարծրացմանը։ Դրանից հետո, գանգլիոնի տեղակայման մասում տեղադրվում է վիրակապ և մեկ շաբաթով` գիպս, վերջույթի անշարժացման նպատակով, քանի որ սինովիալ հեղուկի արտադրությունը նվազեցնելու համար անշարժացումը կարևոր է։
Վիրաբուժական բուժում. երբ կոնսերվատիվ եղանակներն անարդյունավետ են , իսկ գանգլիոնը ցավ է պատճառում, չափերով մեծանում է կամ խիստ նկատելի է, ապա մնում է միայն վիրահատական միջամտությունը՝ բուրսէկտոմիան։
Այս վիրահատության ժամանակ սինովիալ պարկը լիովին հատվում է, հեռացվում է ջլային գանգլիոնը և նրա բոլոր թաղանթները։ Վիրահատությունը կարելի է իրականացնել տեղային անզգայացմամբ՝ ամբուլատոր։ Ցավազրկող միջոցը ներարկվում է գանգլիոնի շուրջը: Վիրահատությունը տևում է առավելագույնը` կես ժամ ։
Հարկ է նշել, որ ամբուլատոր վիրահատության ժամանակ անհնար է գանգլիոնի լիարժեք և ադեքվատ հեռացումը, քանի որ հյուսվածքների ներսում պահպանվում է ցավային զգացողությունը։ Գերադասելի է վիրահատությունն իրականացնել ընդհանուր անզգայացմամբ, երբ ապահովվում է հյուսվածքների լիարժեք ցավազրկում։ Վիրահատությունից հետո գագլիոնի հեռացման տեղը կարվում է: Վերքը, հիմնականում, ապաքինվում է 10-12 օրվա ընթացքում։
Շատ կարևոր է ջլային գանգլիոնի վիրահատական հեռացումից հետո վերջույթի վիրահատված մասը գիպսե լանգետի միջոցով ամուր անշարժացնել` 2-3 շաբաթ։ Մինչև սպիի ձևավորումը չի կարելի շարժել վերջույթն այն մասում, որտեղ եղել է գանգլիոնը, այլապես հնարավոր է կրկնություն։
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն